Կարծիք

13.02.2015 14:36


Նշան Գալստյան. «Սերժը սխալ հասկացավ Զիգմունդին»

Նշան Գալստյան. «Սերժը սխալ հասկացավ Զիգմունդին»

Սերժ Սարգսյանը մտնում ա Ֆրեյդի մոտ, տեղավորվում հատուկ մահճակալին, աչքերը փակում ա ու սկսում պատմել. «Զի՛գմունդ, ես վախենում եմ…»:

-Ո՞ւմից: Ասե՛ք Ձեր վախերի մասին:

-Դա կօգնի՞:

-Պետք է որ:

-Բայց ցողունային բջիջների համար էլ էին ասում, թե կօգնեն: Հեչ էլ չօգնեցին:

-Պատմե՛ք:

-Մի տեսակ վախենում եմ:

-Վայ դե, ո՞ւմից: Բազկամարտի չեմպիոնի՞ց…

-Հա, բայց հանկարծ անունը չտաք: Խնդրում եմ, օգնեք

-Մի տարբերակ կա: Դուք պետք է ինքներդ տեսնեք ձեր իրական դեմքն ու հասկանաք, որ փաստերը չեն կարող երկար օդում կախված մնալ: Դուք հենց այդ փաստերից եք վախենում: Կանգնե՛ք հայելու առջև և ինքներդ ձեզ խոստովանեք, թե իրականում ով եք: Դրանից հետո վախերը հնարավոր է՝ թուլանան:

Սերժը սխալ հասկացավ Զիգմունդին…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1577958522417094&id=100006088848659&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը