Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները մի դեպքում են ջղաձգվում»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում վայել չէր նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին։
–Քաղաքական պրոցեսներ են փոխվել, արագանում են։ Կարող է՝ իշխանափոխությունն արագանա, կարող է՝ Հայաստանի հյուսիսայինկորեացումն արագանա,–լրագրողներին ասել է Մարտիրոսյանը։
Հարցին՝ «եռյակի» առաջնորդները պատրաստվո՞ւմ են համատեղ հայտարարությամբ հանդես գալ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Այս պահին ես չեմ կարող ասել, որովհետև այդպիսի հանդիպում չի եղել։ Բնականաբար, տրամաբանական է, որ այս իրավիճակում քննարկումներ լինեն մեր գործընկերների հետ»։
Մարտիրոսյանը նշել է նաև, որ անձնական վիրավորանքների դաշտ մտնելն անընդունելի է։
Ինչ վերաբերում է նրան, թե իշխանության կողմից մտադրություն կա՝ ստուգելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսը, բանախոսը նկատել է. «Եթե դու այդ ինֆորմացիաները նախկինում ունեցել ես, նախկինում մամուլում հրապարակվել են, և որևէ գործողություն չես իրականացրել, հիմա դա իրականացնում ես, դա արդեն դառնում է քաղաքական հետապնդում,որովհետև արդարության սկզբունքը, հավասարության սկզբունքն ամբողջությամբ խախտում ես»։
Մարտիրոսյանի պնդմամբ՝ իշխանությունները մի դեպքում են ջղաձգվում՝ եթե դա վերաբերում է իրենց իշխանության պահպանմանը։
–Որովհետև ո՛չ արտաքին խնդիրների հետ կապված են ջղաձգվում, ո՛չ ներքաղաքական խնդիրների. մենք չենք տեսել, որ իշխանությունները երկրի սոցիալ–տնտեսական այս խայտառակ իրավիճակի հետ կապված՝ ջղաձգվեն, կամ չենք տեսել, որ այսպիսի խայտառակ արտաքին քաղաքականության համար ջղաձգվեն...», – ասել է նա։
Արմեն Մարտիրոսյան. «Իշխանությունները մի դեպքում են ջղաձգվում»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում վայել չէր նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին։
–Քաղաքական պրոցեսներ են փոխվել, արագանում են։ Կարող է՝ իշխանափոխությունն արագանա, կարող է՝ Հայաստանի հյուսիսայինկորեացումն արագանա,–լրագրողներին ասել է Մարտիրոսյանը։
Հարցին՝ «եռյակի» առաջնորդները պատրաստվո՞ւմ են համատեղ հայտարարությամբ հանդես գալ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Այս պահին ես չեմ կարող ասել, որովհետև այդպիսի հանդիպում չի եղել։ Բնականաբար, տրամաբանական է, որ այս իրավիճակում քննարկումներ լինեն մեր գործընկերների հետ»։
Մարտիրոսյանը նշել է նաև, որ անձնական վիրավորանքների դաշտ մտնելն անընդունելի է։
Ինչ վերաբերում է նրան, թե իշխանության կողմից մտադրություն կա՝ ստուգելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսը, բանախոսը նկատել է. «Եթե դու այդ ինֆորմացիաները նախկինում ունեցել ես, նախկինում մամուլում հրապարակվել են, և որևէ գործողություն չես իրականացրել, հիմա դա իրականացնում ես, դա արդեն դառնում է քաղաքական հետապնդում, որովհետև արդարության սկզբունքը, հավասարության սկզբունքն ամբողջությամբ խախտում ես»։

7or.am