Կարծիք

13.02.2015 13:55


«Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան անկյուն ընկած կատվի ճանգռտոց»

«Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան անկյուն ընկած կատվի ճանգռտոց»

Այդպես էլ չցանկացավ խոսել քաղաքական լեզվով։

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ոչ այլ ինչ էր, քան անկյուն ընկած կատվի ճանգռտոց։ Իշխանությունն ամենաբարձր մակարդակով քաղաքական պատասխանը շփոթեց անձնական վիրավորանքների ու փողոցային «ռազբորկայի» հետ։
Սերժ Սարգսյանն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն, որ նրա դիմաց կանգնած է քաղաքական լեգիտիմություն ունեցող քաղաքական գործիչ, հետևապես նրա, իբր, պատասխանը Գագիկ Ծառուկյանին ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր սեփական ժողովրդին։

Սերժ Սարգսյանի՝ քաղաքական պայքարի վերաբերյալ պատկերացումներն այնքան ամպոտ են, որ մոռացել է, թե որ ուժն է խորհրդարանում թվով երկրորդ խոշոր խմբակցությունը։

Ի դեպ, Ծառուկյանի՝ խորհրդարանում ներկա չլինելն օրինակ բերելը բավականին անհաջող էր, քանզի նա, չգտնվելով խորհրդարանում, երկրի համար շատ ավելի օգտակար է, քան բոլոր այն հանրապետականները, որոնք կոճակ սեղմող են աշխատում՝ օրինականացնելով Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան, ապազգային ծրագրերը։

Երկիրը ցնցումների տանելու ճանապարհը ներկայումս բարձրագույն իշխանության որոշումն է։ Ոչիշխանական ուժերը կանեն ամեն հնարավորը անցնցում իշխանափոխության հասնելու համար, բայց «մարդասիրական միջանցք» երեկվանից հետո դժվար թե ինչ–որ մեկը երաշխավորի։

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը