Լրահոս

13.02.2015 13:52


Պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս

Պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնիաշխատակիցները Վանաձոր քաղաքում գտնվող տնատիրությունը հարկադիրաճուրդով 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամով Վահագն Կ.-ին վաճառելուց և հիշյալ աճուրդըԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անվավերճանաչվելուց հետո, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն պարտավոր լինելովկազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, հարկադիր կատարողները չենկատարել իրենց պարտականությունները, այն է՝ չեն կազմակերպել կրկնակիհարկադիր աճուրդ, որի պատճառով հիշյալ տնատիրության սեփականատերնօտարել է այն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ՎահագնԿ.-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամգույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն


Այս խորագրի վերջին նյութերը