Կարծիք

13.02.2015 13:10


«ՀՀԿ կործանվող էկիպաժը շտապողական ու ոչ սթափ հայտարարություններով հանդես եկավ»

«ՀՀԿ կործանվող էկիպաժը շտապողական ու ոչ սթափ հայտարարություններով հանդես եկավ»

Բոլորիս համար պարզից էլ պարզ է, որ երեկվա նիստում Սերժ Սարգսյանը խախտեց քաղաքական էթիկայի բոլոր նորմերը, անցավ անձնական վիրավորանքների, ինչը հարիր չէ երկրի նախագահին։ Այդ ի՞նչից վերցվեց, որ երկրի համար չարիք դարձավ Գագիկ Ծառուկյանը, եթե նա վայելում է ժողովրդի աննախադեպ վստահությունը, եթե նա բազմաթիվ ոլորտներում պետության փոխարեն ստանձնել է պատասխանատուի դեր և օգուտ է տալիս մեր երկրին։ Գուցե նրանում է մեղքը, որ տարիներ շարունակ զարգացնում է հայրենական սպորտը, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծում, տնտեսություն զարգացնում, գյուղատնտեսությանն աջակցում ու ի վերջո իր ունեցած հեղինակության շնորհիվ արտաքին ներդրումներ ապահովում փորձում երկիրը փրկել կործանումից։
Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ և չարիքներ, որոնք կարելի էր և պետք էր մատնանշել, սակայն ԲՀԿ-ին օրեր առաջ մեղադրելով շտապողական և ոչ սթափ հայտարարության մեջ, երեկ ՀՀԿ կործանվող էկիպաժն ինքը շտապողական ու ոչ սթափ հայտարարություններով հանդես եկավ։

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը