Կարծիք

13.02.2015 13:35


«Հիշեցնե՞նք, ում էին Նարիմանով ասում, և ինչի համար»

«Հիշեցնե՞նք, ում էին Նարիմանով ասում, և ինչի համար»

Սերժ Սարգսյանի «քաղաքական պատասխանը» ցույց տվեց, որ ինքն ունակ չէ քաղաքական պայքար մղել, և գնում է բացահայտ առճակատման ողջ ժողովրդի հետ՝ սպառնալով ճնշել համաժողովրդական բողոքի ալիքը:
Քաղաքական պայքարի մասին խոսացող կուսակցությունը սպառնում է քրեական գործեր հարուցել Ծառուկյանի դեմ և Հայաստանի խոշորագույն կուսակցության ղեկավարից պահանջում է հեռանալ քաղաքականությունից, որ նրա բիզնեսը չխլեն: Ճիշտ է, ծայրահեղ քաղաքական որոշում, որի համար հանրապետականներից շատ խելք չպահանջվեց. եղած տեղից պահանջվեր:
Սերժ Սարգսյանը խոսում է մականուններից: Հիշեցնե՞նք, ում էին Նարիմանով ասում, և ինչի համար: Սերժ Սարգսյանն ասում է, թե «քաղաքական գործիչներ է աճեցնում»: Բա Սերժ Սարգսյանի՞ն ով է աճեցրել: Շախմատի ֆեդերացիայի նախագահը իր քաղաքական կարիերան սկսել է Ղարաբաղում՝ ազգի դավաճան Կևորկովի ձեռքի տակ, և հենց նա է աճեցրել այդ ոչ սկզբունքային «քաղաքական գործչին»: Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որ մերթ կարող է կոմունիստ լինել և ակտիվ դերակատարություն ունենալ ազգային–ազատագրական շարժման ճնշման գործում, և հանկարծ, տեսնելով, որ շարժումը հաղթում է, անցնել հակառակ ճամբար: Արդարության համար ասեմ, որ մինչ օրս էլ Սերժ Սարգսյանի միակ սկզբունքն իր անսկզբունքայնությունն է:
Ուրեմն, Լիսկան որ մարդ է սպանում, կանանց է ծեծում մայրաքաղաքի կենտրոնում, դա Սերժ Սարգսյանի մոտ մտահոգություն չի՞ առաջացնում:
Ես կասկած չունեմ, որ այս տարիների ընթացքում եթե Գագիկ Ծառուկյանը մի փոքր չարաշահում իրեն թույլ տար հարկերի վճարման կամ բիզնեսի վարման հետ կապված, մեր «ազատ և անկախ» արդարադատությունը հետապնդում կսկսեր Ծառուկյանի դեմ: Սա պարզապես հաշվեհարդարի սպառնալիք է, և եթե Սերժ Սարգսյանին դա հաջողվեց, կպարտվենք մենք բոլորս, քանզի այլևս Սերժ Սարգսյանի ախորժակը զսպող ուժ չի լինի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը