Լրահոս

13.02.2015 13:18


ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ուղղվել Ուկրաինային զենք տրամադրելու մասին

ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ուղղվել Ուկրաինային զենք տրամադրելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը սենատոր հանրապետականներն օրինագիծ են ներկայացրել, որը նախագահին իրավունք է տալիս Ուկրաինայի կառավարությանը զենք մատակարարել։

Ինչպես հստակեցրել է նախաձեռնության գլխավոր հեղինակ, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զենքի հարցերով հանձնաժողովում ավագ հանրապետական Ջեյմս Ինհոֆը, «օրինագիծը թույլ է տալիս նախագահ Օբամային Ուկրաինայի կառավարությանը մահացու զենք տրամադրել»։

«Այնտեղ նաև պահանջ կա՝ Կոնգրեսին գրավոր հաշվետվություն ներկայացնել ամբողջական ռազմավարության մասին. բացի Ուկրաինային զենք տրամադրելուց՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ինչպես նաև ամեն 90 օրը մեկ տեղեկացնել ռազմավարության կիրառման ընթացքի վերաբերյալ», – նշել է քաղաքական գործիչը։

Ինհոֆի գրասենյակում նշել են, որ ներկայումս դա միակ օրինագիծն է, որը թույլ է տալիս զենք մատակարարել Ուկրաինային, և պարտադրում նախագահին հաշվետու լինել ուկրաինական ճգնաժամի ռազմավարության վերաբերյալ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը