Օբաման արգելք կդնի Գուանտանամոյի բանտից կալանավորների փոխադրումն արգելող օրինագծի վրա
«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելք կդնի այն օրինագծի վրա, որն արգելում է Կուբայում Գուանտանամոյի ռազմաբազայի տարածքում տեղակայված բանտից կալանավորների փոխադրումը:
«Սա խոչընդոտներ կստեղծի այն գործընթացի համար, որն, ըստ էության, պետք է ավելի արագ ընթանա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։
Օրինագիծը ներկայացվել էր մի շարք հանրապետական սենատորների կողմից Փարիզում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում իսլամիստների իրականացրած և դրան հաջորդած մի քանի ահաբեկչությունից հետո:
Այս պահին Գուանտանամոյի բանտում պահվում է 122 կալանավոր: ԱՄՆ վարչակազմը կարողացել է մի շարք կալանավորների տեղափոխել երրորդ երկրներ, սակայն Կոնգրեսը հրաժարվել է ԱՄՆ տարածքում ընդունել կամ դատել մնացած կալանավորներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նշվում էր, որ Օբաման մտադիր է փակել Գուանտանամոյի ռազմաբազայում գործող բանտը, որը նախատեսված է ահաբեկիչների համար, և այդ հարցով շարունակում է բանակցել Կոնգրեսի հետ:

7or.am