Աշխարհ

13.02.2015 13:11


Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծին

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծին

«Asbarez»-ը, «The Local»–ին հղումով, տեղեկացնում է, որ Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոսթն ու այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 234 սենատոր, ձեռնպահ՝ 8, դեմ՝ 3։ Ցեղասպանության լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասսայական խտրականության դրսևորման, աջակցության և դրդման համար օրենքը նախատեսում է երեք տարվա ազատազրկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը