Կարծիք

13.02.2015 12:25


Եվ ո՞վ է խոսում ինտելեկտից…

Եվ ո՞վ է խոսում ինտելեկտից…

Երեկ Հանրապետական կուսակցության նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթով ցույց տվեց, որ այ հիմա իրոք ռեժիմը խուճապի մեջ է, քանի որ միայն թույլ, վախեցած ու խուճապի մեջ հայտնված մարդն է իր մասին փաստարկված քննադատություններին պատասխանում վիրավորանքներով ու գռեհիկ բառապաշարով:
Սերժի այս «հուժկու» ելույթից հետո ՀՀԿ-ական խիստ ինտելեկտուալ մասսան, ստանալով նրա դաբռոն, սկսեցին աջ ու ձախ ցուցադրել իրենց ինտելեկտը: Միայն Փուչիկ Կարենի ելույթն ինչ արժեր: Մարդը խոսում է գրագիտությունից, բայց երկու բառ հազիվ է իրար կապում: Խոսում է քաղաքականության մեջ լինելու իրավունքից` մոռանալով որ ինքն էլ բժշկական համալսարանն է ավարտել: Խոսում է մականուններից, մոռանալով, որ իր` փուչիկ մականունը նա ստացել է հարյուրից ավել մարդկանց կյանքի հետ խաղալու և վնասվածքներ պատճառելու համար:
Ով ով, բայց փուչիկ Կարենը գոնե պետք է իր գիտության և տգիտության մակարդակը շատ լավ հասկանալով ընդհանրապես փակվի տանը և այլևս մարդկանց աչքերին չերևա: Ի դեպ, նույն փուչիկ Կարենը բժշկական ծառայության լեյտենանտ է, պահեստայհին սպա, ով սկի բանակում չի էլ ծառայել:
Իսկ պնակալեզության հարցով փուչիկ Կարենի կումիր և ուսուցիչ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել է, թե «ժամանակն է Հայաստանի քաղաքական դաշտը պարզեցնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, թողնել այն մարդկանց ովքեր հասկանում են, թե ինչ է քաղաքանությունը, թողնել այն մարդկանց, ովքեր վաղը, մյուս օրը կկարողանան երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել..»:
Այսինքն, ըստ Աշոտյանի, բանասեր Սերժ Սարգսյանը և բժիշկ Արմեն Աշոտյանը, կամ ընդհանրապես ոչ մի կրթություն չունեցող մի շարք ՀՀԿ-ականներ բոլոր իրավունքներն ունեն զբաղվելու քաղաքականությամբ: Ըստ նրա, հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնած ու տապալած, Ալիևի ընկեր Սահակաշվիլիին մեդալ հանձնած, Եվրամիություն գնացող, բայց Պուտինի հետ խոսելուց հետո մի գիշերում «հավատացած և փոխված» ու Ռուսաստանի գրպանը մտած Սերժ Սարգսյանը հասկանում է, թե ինչ է քաղաքականությունը:
Ըստ Աշոտյանի` ԵՏՄ-ի շուրջ ԱՊՀ երկների նախագահների հրավիրաժ համաժողովի ժամանակ մուշ-մուշ քնած, Կորեայի հիվանդանոցներից մեկում երիտասարդացման կուրս անցած, հանուն թուրքերի սիրաշահման ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզաշապիկի լոգոյից Արարատ լեռը ջնջած ու մերոնց գոլն ուտելուց հետո Գյուլին հրճվանքով շնորհավորած Սերժ Սարգսյանը շատ լավ է ներկայացնում մեր երկիրը:
Դե իսկ Աշոտյանով, փուչիկ Կարենով, Տարոն Մարգարյանով, Շարմազանովով, Վահրամ Բաղդասարյանով, Հովհաննես Սահակյանով, Սամվել Ֆարմանյանով ու մյուս բանակում չծառայած ՀՀԿ-ականներով չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե մեր բանակը ինչպես են ղեկավարում ու ղեկավարելու:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը