Աշխարհ

13.02.2015 09:43


Պորոշենկոյի թիկնապահը փակել է ռուս լրագրողի բերանը (տեսանյութ)

Պորոշենկոյի թիկնապահը փակել է ռուս լրագրողի բերանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի անվտանգության ծառայության աշխատակիցը փորձել է պաշտպանել Ուկրաինայի նախագահին ցանկացած հարցից։

«lifenews»–ի փոխանցմամբ՝ բանակցությունների ժամանակ թիկնապահներից մեկը բառի բուն իմաստով փակել է «Россия 24» հեռուստաալիքի թղթակցի բերանը։

Տարածված տեսանյությում երևում է՝ ինչպես է Պորոշենկոն բանակցություններից հետո դուրս գալիս Անկախության պալատից, այդ պահին «Россия 24»–ի թղթակիցը փորձում է հարցով դիմել ուկրաինացի առաջնորդին, սակայն չի հասցնում ավարտել այն։

–Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունների արդյունքները...,–հարցնում է լրագրողը, որից հետո հայտնվում է նախագահի թիկնապահի խեղդող «գրկում»։ Աղջիկը կարողանում է ազատվել միայն այն բանից հետո, երբ Պորոշենկոն լքում է շենքը։

«Սո՛ւս–սո՛ւս»,– ասում է թիկնապահը, իսկ լրագրողի վրդովված հարցին՝ «Ի՞նչ եք անում», չի պատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը