Լրահոս

13.02.2015 07:38


Ծաղկաձորում «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

Ծաղկաձորում «ՎԱԶ-2121»-ն արգելափակվել է ձնակույտի մեջ

Փետրվարի 13-ին, ժամը 03.51-ին ՏԿԱԻՆ-ոմ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հանգստյան գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 CR 875պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 13-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ լողափի մոտակայքում, «Յագուար» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Յագուար» մակնիշի 75 VZ 075 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 12-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Բանդիվան-Ցողամարգ միջհամայնքային ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ցածր տեսանելիության պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հ-32 ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 7-րդ կմ-ից «Օպել» մակնիշի 34 AU 644 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Տնակներ» կոչվող հատվածում «Միտսուբիշի» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի 34 DC 128 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Հայրավանք հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գվառ-Հայրավանք հատվածի 14-րդ կմ-ից «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 389 LL 17 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մաշտոցի փողոցի թիվ 11 հասցեի մոտակայքից «Նիսսան» մակնիշի 34 CT 284 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայում ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սպիտակ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 25-րդ կմ-ից «Հովեր» մակնիշի 34 MT 922 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանարհին` Հրազդան քաղաքի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի 99 TT 599 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ից «Տոյոտա» մակնիշի 99 TT 599 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Նոյեմբերյան-Դովեղ հատվածի 2-րդ կմ-ից «ԳԱԶ-3102» մակնիշի 34 NR 451 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Փետրվարի 12-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան մերկասառայույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սպիտակ-Վանաձոր հատվածի 2-րդ կմ-ից «Ռենո» մակնիշի AC6587BE պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը