ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը առցանց քննարկումներ է անցկացնելու
ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում մեկնարկում են առցանց քննարկումներ՝ հասարակության լայն զանգվածներին ընձեռելով իրենց կարծիքն արտահայտելու եւ քննարկումներին մասնակից դառնալու հավելյալ հնարավորություն:
Առցանց քննարկմանը կարող են մասնակցել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը՝ անկախ տարիքից, սեռից, ազգային եւ կրոնական պատկանելությունից:
Առցանց քննարկումների արդյունքում հավաքագրված կարծիքներն ամփոփ ներկայացվելու են Հանձնաժողովի անդամներին՝ տվյալ հարցի շուրջ հանրային կարծիքը հաղորդելու նպատակով: