Լրահոս

12.02.2015 18:25


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Ռադիոյի միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Ռադիոյի միջազգային օրվա առթիվ

Ռադիոյի միջազգային օրվա կապակցությամբ մենք արժեվորում ենք լրատվության մի միջոց, որը խթանում է երևակայությունը և միավորում մարդկանց:

ՄԱԿ-ի ռադիոն եթեր է հեռարձակում տարեկան ավելի քան 1200 վավերագրական, լրատվական և խմբագրական հաղորդում:

Այս տարի Ռադիոյի միջազգային օրն ընդգծում է ռադիոյի կարևորությունը աշխարհի 1,8 միլիարդ երիտասարդ կանանց և տղամարդկանց համար:

Ողջ աշխարհում ռադիոն մեծ նշանակություն ունի երիտասարդության համար:

Մինչ միջազգային հանրությունը ձևավորում է կայուն զարգացման նոր նպատակները և կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր գլոբալ համաձայնագիրը, մենք պետք է լսենք երիտասարդ կանանց և տղամարդկանց ձայնը` բարձր, համոզիչ և հրատապ:

Այս խորագրի վերջին նյութերը