ԵԽ գլխավոր քարտուղարը Մինսկի համաձայնագիրն արդյունավետ հրադադարի հիմք է համարում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «նորմանդյան քառյակի» բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել՝ հրադադար հաստատել փետրվարի 15-ին և հեռացնել ծանր ռազմական տեխնիկան շփման գծից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հավաստմամբ՝ Մինսկում այսօր ստորագրված համաձայնագիրն արդյունավետ հրադադարի հիմք է:
«Ես հույս ունեմ, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի իրավիճակի քաղաքական կարգավորման համար՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով, որոնք կարող են հանգեցնել անհրաժեշտ ապակենտրոնացմանը՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը համապատասխան և եվրոպական չափանիշների հիմքով», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

7or.am