Կարծիք

12.02.2015 16:06


Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Ուրիխանյան

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ

-Ի՞նչ սպասելիքներ ունեք ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստից, որտեղ ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանը հանդես կգա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարություններով: Ո՞րն է լինելու ԲՀԿ-ի արձագանքը:

–Անկեղծ ասած` սպասելիքներ չունեմ: Քաղաքական ուժն անցկացնում է իր հերթական նիստը, եւ Արմեն Աշոտյանի լեզվով ասած՝ բան ու գործ չունենք, նստենք սպասենք, թե ինչ կլինի:

Այսուհանդերձ, կցանկանայի ընդգծել, որ իմ տպավորությամբ՝ որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն ուռճացնում են պատկերը: Բացի այդ, հանրաքվեի հետ կապված խնդրո առարկան այնքան էլ հստակ չէ:

Այսպես, մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը պաշտոնապես դեմ է արտահայտվել կառավարման համակարգի մոդելի փոփոխմանը: Սահմանադրության փոփոխմանը դեմ է ԲՀԿ-ն, դեմ է ընդդիմությունը, դեմ է քաղաքական դաշտի ավելի քան 90 տոկոսը, հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը: Եվրոպական հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած բավական լուրջ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ ժողովրդի առնվազն 70-75 տոկոսը դեմ է սահմանադրական փոփոխություններին:

Հարց է առաջանում՝ ո՞վ է կողմ, եւ ինչո՞ւ ենք երկիրը գերի դարձնում սակավաթիվ մարդկանց ձեռքին: Ո՞վ է հրահրում անկայունությունը, ո՞վ է հրահրում արտահերթ քաղաքական գործընթացներ, ո՞վ է սրում ներքին իրավիճակը: Կարեւորն այս հարցերի պատասխանը գտնելն է: Իսկ որ հանրաքվեի գնալու դեպքում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվելու է, ակնհայտ է: Սրա փոխարեն ես կառաջարկեի լծվել երկրի տնտեսական խնդիրների եւ ժողովրդին տանջող եւ հուզող հարցերի լուծման գործին:

Աղբյուրը` top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը