Լրահոս

12.02.2015 15:58


Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան գազի մատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան գազի մատակարարումը

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 13.30-ից, ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանին գազի մատակարարումը:

Պատճառը՝ Կազբեգիի շրջանում քարաթափման հետևանքով հիմնական գազատարի վնասումն է:

Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը