ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզեր իբժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
Մասնավորապես`
1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)»ցողացիր, որը կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ
2. «Ռոլեյդս»անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում
3. «Տամսուլոզինհիդրոքլորիդ»դ/պատիճ 0,4մգ, նշանակվում էպրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար
4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ:
Ստացված դեղերի ցանկ
Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարողեն դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժգիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Տրամադրվում են անվճար դեղեր

ՀՀ առողջապահության նախարարություն