Լրահոս

12.02.2015 15:04


Կառավարությունն այս տարի զբոսաշրջության ոլորտում 10 տոկոսից ավելի աճ է ակնկալում

Կառավարությունն այս տարի զբոսաշրջության ոլորտում 10 տոկոսից ավելի աճ է ակնկալում

ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015թ. ծրագիրը, հայտարարել է, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում 10 տոկոսից ավելի աճ է ենթադրվում:

Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:

«ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել հատկանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու, և զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն»,-ընդգծել է Կ.Ճշմարիտյանը:

Նախորդ տարի էլ, նախարարի տվյալներով, արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը