Լրահոս

12.02.2015 14:26


Նաիրա Զոհրաբյանն այցելել է մոր կողմից խոշտանգված երեխային

Նաիրա Զոհրաբյանն այցելել է մոր կողմից խոշտանգված երեխային

Այսօր՝ փետրվարի 12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են այցելել մեծ թվով քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր այցելել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր հետ բերել էր խաղալիքներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին՝ ժամը 05.00-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ):

Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 1968 թ. ծնված Ա. և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել էին «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

4-րդ աստիճանի այրվածքներ ստացած 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մահացել է։

Քննությամբ պարզվել է՝ Ա.Բադալյանը ժամը 04-ի սահմաններում կողպել էր իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել էր բնակարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը