Լրահոս

12.02.2015 14:29


Դավութօղլուն դիմել է Թուրքիայի հայերին. «Դուք դրսից չեք եկել»

Դավութօղլուն դիմել է Թուրքիայի հայերին. «Դուք դրսից չեք եկել»

«Դուք այս հողերի իրական զավակներն եք, դրսից չեք եկել: Ձեր ավանդույթներն այս հողերում են եղել, այստեղ էլ շարունակելու են ապրել»,-երկրի ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ըստ նրա՝ «փոքրամասնություն» գաղափարը պետք է հանել երկրի սոցիալական կյանքից:

Անկարայում կայացած հանդիպման-ընթրիքի ընթացքում Դավութօղլուն խոսել է նաև մշակութային ընդհանրությունների մասին:

Ճաշկերույթին մասնակցել է ազգային փոքրամասնությունների մոտ 40 ներկայացուցիչ, այդ թվում՝ Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Սկյուտարի հայկական դպրոցի հիմնադրամի ղեկավար Թորոս Ալջան, Շիշլիի «Կարագյոզյան» մանկատան հիմնադրամի ղեկավար Տիգրան Գյուլմեզգիլը, «Ակօս»-ի նոր խմբագիր Եդվարդ Դանձիկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը