Միքայել Մելքումյան. «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կոշտ և կարճաժամկետ լուծում տվող գործիք է»
2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, ֆինանսական գործիքների, պահեստավորվող դրամի և այլ հարցերի շուրջ «Zham.am»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, ի՞նչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանաբար բարձրացումը:
- Վերջին ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական բարձրացումը 6.85-ից աճել է 7.5, հետո՝ 8.5, 9.50 , հիմա արդեն 10.5 տոկոս է, միտված է, գլոբալ առումով, գնաճի զսպմանը: Բայց բացի դրանից, տոկոսադրույքի բարձրացմամբ դրամը թանկանում է, ինչն էլ մի կողմից գնաճն է զսպում, մյուս կողմից էլ բերում է տնտեսական ակտիվության նվազեցման: Այսինքն՝ դրամական արտահայտությամբ վարկերը թանկանում են, գնաճը զսպվում է, մյուս կողմից էլ դրամը թանկ է, և դրա նկատմամբ պահանջարկը նվազում է: Սա կոշտ գործիք է և խնդրին կարճաժամկետ լուծում է տալիս:
-Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի գործիքը ճիշտ կիրառվի և ծառայի իր նպատակին:
-Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ պետք է խոսել նաև Լոմբարդային Ռեպոյի մասին, որովհետև դրանք զուգահեռ գործիքնր են: Երբ Ազգային ժողովում դռնփակ նիստ տեղի ունեցավ, ես Ջավադյանին ասացի, թե այդ տոկոսադրույքի բարձրացման գործիքն ինչու չեք կիրառում, բայց կարճաժամկետ, ինքն ասաց, որ դա հին գործիք է: Հիմա մեկը չկա, որ հարցնի՝ բա որ հին գործիք էր, ինչո՞ւ հիմա կիրառեցիք:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։