Տնտեսական

12.02.2015 13:23


Հացը վառարանից հանելու ժամը և քաշը այլևս պարտադիր չի լինի նշելը. Կառավարության որոշումներ

Հացը վառարանից հանելու ժամը և քաշը այլևս պարտադիր չի լինի նշելը. Կառավարության որոշումներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում բիզնեսի ու քաղաքացիների հարաբերությունները պետության հետ պարզեցվել են։

Մասնավորապես, առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարկորոշման և հարկադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացի փոխարեն սահմանվել է նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ։ Հաշվառումը մերժվելու է պետական տուրքը չվճարելու դեպքում միայն:

Հանվել է նաև առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը:

Իսկ սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար պարտադիր չի լինելու մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը:

Ինչպես նաև հանվել է պահանջը, ըստ որի՝ հացի փաստաթղթերում պետք է նշվեին վառարանից հանելու ժամը և քաշը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը