Լրահոս

12.02.2015 13:20


Ադրբեջանը նեղացել է Արևմուտքից

Ադրբեջանը նեղացել է Արևմուտքից

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը նեղացել է Արևմուտքից:

Ուկրաինական հակամարտությունը կարող է ազդել Ադրբեջանի ազգային անվտանգության եւ կայունության վրա։ Նման կարծիք է հայտնել Հասանովը «The Financial Times» բրիտանական պարբերականին տված հարցազրույցում: Հասանովը չի ողջունել Ուկրաինային զենք մատակարարելու փաստը:

«Ադրբեջանը դեմ է հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծմանը. ժամանակակից աշխարհում կան ավելի արդյունավետ գործիքներ նման հակամարտությունները կարգավորելու համար»,- ասել է Հասանովը։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հիասթափված է նրանից, որ արեւմտյան երկրների կառավարությունները նման ուշադրության չեն արժանացնում Լեռնային Ղարաբաղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը