Կարծիք

12.02.2015 12:52


Ադրբեջանցիները շարունակում են զանգվածայնորեն գրոհել ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը

Ադրբեջանցիները շարունակում են զանգվածայնորեն գրոհել ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը

Շտապ խնդրանք և կոչ բոլոր օգտատերերին և լրատվամիջոցներին.
Ադրբեջանցիները շարունակում են զանգվածայնորեն գրոհել ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ չհամակերպվելով դրա պաշտոնական վավերացման փաստի հետ: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ անզորությունից կատաղած են հարևանները: Ցավոք, այդ դեպքում Արցախի օգտատերերի մի մասի մուտքն էլ է արգելափակվում, բայց այլընտրանք չկա այս պահին: Եթե «ես եմ Արցախը» լուսանկարների մրցույթի ընթացքի վրա այս իրավիճակն էականորեն ազդի, պատրաստ ենք լուսանկարների ընդունման վերջնաժամկետը հետաձգել:
Ուստի, սիրելիներս, կոչ եմ անում բոլորին շարունակել տարածել էջը և հրավիրել ընկերներին հավանելու այն, ինչը կօգնի չեզոքացնելու ադրբեջանցիների զանգվածային բողոքները:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին...

ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ

https://www.facebook.com/NKR.gov

Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը