Լրահոս

12.02.2015 12:15


Դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանությունների հիշատակի օր

Դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանությունների հիշատակի օր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում դեկտեմբերի 9- ը Հայաստանում սահմանվել է որպես Աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր:

Ըստ այդմ, փոփոխություն է կատարվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը