Լրահոս

12.02.2015 11:49


Մինսկում պատրաստվող փաստաթուղթը Դոնբասում հրադադար է ենթադրում

Մինսկում պատրաստվող փաստաթուղթը Դոնբասում հրադադար է ենթադրում

«Նորմանդյան քառյակի» առաջնորդները Մինսկում հնարավոր է՝ 48 ժամվա ընթացքում հրադադար նախատեսող, ինչպես նաև ծանր տեխնիկան հետ կանչող ու անվտանգության գոտի ստեղծելու մասին փաստաթուղթ ընդունեն։
Այս մասին հաղորդել է «Reuters»–ը՝ իր թղթակցի մոտ հայտնված փաստաթղթին հղումով։

Գործակալությունն ընդգծել է, որ պարզ չի՝ արդյոք «Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման միջոցների փաթեթ» անվամբ փաստաթուղթը համաձայնության վերջին տարբերա՞կն է, թե՞ ինչ–որ նախագիծ, բանակցային փաստաթուղթ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում պատրաստված փաստաթուղթը մնում է միայն ստորագրեն շփման խմբի և հռչակված ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը