Լրահոս

12.02.2015 11:44


Արտակ Խաչատրյանին քիչ հետո տեղափոխելու են հիվանդասենյակ

Արտակ Խաչատրյանին քիչ հետո տեղափոխելու են հիվանդասենյակ

«Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին, ով գտնվում է «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, քիչ հետո տեղափոխելու են հիվանդասենյակ։

Այս մասին «7օր»–ին հայտնել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։

Նա նաև հավելել է, որ այսօր առավոտյան բժիշկները հանել են Ա. Խաչտարյանի թոքերից օդը դուրս մղող «դրենաժները»։

Այսօր առավոտյան իրեն բավականին լավ էր զգում. քայլում է արդեն,–ասել է Վ. Բաբայանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7–ին դիմակավորված և զինված անձինք փողոցից առևանգել էին Արտակ Խաչատրյանին և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը