Ճապոնիան կշարունակի իր ավանդն ահաբեկչության դեմ պայքարում
Ճապոնիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ, որը մղում է միջազգային հանրությունը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն՝ ծրագրային ելույթով հանդես գալով խորհրդարանի նստաշրջանի բացմանը։
«Ճապոնիան մտադիր չէ պարտվել ահաբեկչությանը և կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի իր քաղաքացիների անվտանգությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – ասել է ճապոնական կառավարության ղեկավարը։ Աբեն նշել է նաև, որ Տոկիոն կշարունակի սեփական ավանդն ահաբեկչության դեմ պայքարում, որը տանում է միջազգային հանրությունը, մասնավորապես, փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելը։
«Այն բանից հետո, երբ ստացվեց Ճապոնիայի քաղաքացիների առևանգման լուրը, մենք արեցինք ամեն հնարավորը նրանց ազատմանը հասնելու համար։ Մենք ափսոսում ենք, որ ճապոնացիները դարձան ահաբեկչության զոհ», – ընդգծել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։