Աշխարհ

12.02.2015 10:41


Հայտնի են Պուտինի և Պորոշենկոյի՝ 4 կետի շուրջ տարաձայնությունները

Հայտնի են Պուտինի և Պորոշենկոյի՝ 4 կետի շուրջ տարաձայնությունները

Ինչպես տեղեկացնում է «Associated Press»–ը, հրապարակվել են հիմնական կետերը, որոնց շուրջ «նորմանդյան քառյակը» շարունակում է բանակցությունները Մինսկում։

Առաջինը բաժանարար գիծն է։ Ուկրաինան պնդում է, որ բաժանանար գիծն անցնի համաձայն սեպտեմբերյան համաձայնությունների, սակայն Ռուսաստանը նոր գիծ է պահանջում, ըստ որի՝ աշխարհազորայինների վերահսկողության տակ պետք է մնան նրանց կողմից վերահսկվող տարածքները։

Երկրորդ՝ Ուկրաինան պնդում է դուրս հանել ՌԴ տեխնիկան ու զինվորներին։ Ռուսաստանն էլ շարունակում է պնդել, որ Ուկրաինայում ռուսական տեխնիկա և զինվորներ չկան։

Երրորդը սահմանային վերահսկողութունն է։ Ուկրաինան ցանկանում է վերականգնել սահմանների վերահսկողությունն ամբողջապես, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ մասնակի վերահսկողությունը պետք է իրականացնեն աշխարհազորայինները։

Չորրորդ խնդիրն այն է, որ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինայի պետական կառուցվածքը դառնա ֆեդերատիվ, մինչդեռ Պորոշենկոն մերժում է այդ սկզբունքը, նշելով, որ պատրաստ է տրամադրել Դոնբասին լայն ինքնավարություն:

Այս մասին գրում է nr2.com.ua–ն։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ էլ՝ ժամեր առաջ Մինսկի Ազատության պալատում ավարտվել է Ուկրաինայի հարցով գագաթաժողովը՝ շահագրգիռ կողմերի առաջնորդների՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այնուհետև «նորմանդյան քառյակը» բանակցությունները շարունակել է ընդլայնված կարգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը