Աշխարհ

12.02.2015 10:07


Էրոտիկ դրամայի ցուցադրությունն արգելող երկրների թիվն օրեցօր աճում է (տեսանյութ)

Էրոտիկ դրամայի ցուցադրությունն արգելող երկրների թիվն օրեցօր աճում է (տեսանյութ)

Նախքան մեծ էկրաններ բարձրանալն Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը հասցրել է մեծ իրարանցում առաջացնել ամբողջ աշխարհում։ Էրոտիկ դրամայի ցուցադրությունն արգելող երկրների թիվն օրեցօր աճում է։

Դակոտա Ջոնսոնի և Ջեյմի Դորնանի մասնակցությամբ, սեքսուալ բովանդակություն ունեցող կինոժապավենի ցուցադրությունն առաջինն արգելել է Մալազիան։

«Լենտա»–ի փոխանցմամբ՝ այժմ էլ ֆիլմի վարձույթից հրաժարվել են Չեչնիայի և Ինգուշեթիայի կինոթատրոնները։

Ի դեպ, հայտնի է նաև, որ գլխավոր դերակատարուհուն մարմնավորած Դակոտա Ջոնսոնը խնդրել է ծնողներին չդիտել ֆիլմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը