Լրահոս

11.02.2015 23:15


Քննարկվել են կենսաթոշակային և հարկային օրենսդրության բարեփոխումներին ուղղված հարցեր

Քննարկվել են կենսաթոշակային և հարկային օրենսդրության բարեփոխումներին ուղղված հարցեր

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը:
Տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն: Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններ:

Այս խորագրի վերջին նյութերը