Արմեն Մարտիրոսյան. ««Եռյակի» դեմ, բացի իշխանություններից, այլ խոշոր կենտրոն չեմ տեսնում» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տրամաբանությունից զուրկ է համարում այն շահարկումները, թե ոչիշխանական ուժերի պայքարը գործող իշխանության դեմ կրում է իմիտացիոն բնույթ: Բանախոսը նշել է, որ այսօր քաղաքական դաշտում «եռյակից» բացի՝ չկա այլ խոշոր քաղաքական ուժ, որ պայքարում է իշխանությունների դեմ, և նման «շոու» անցկացնելու իմաստ չկա: Հակառակը՝ իշխանությունն այսօր փորձում է կեղծ ընդդիմադիր շրջանակներին աշխատեցնել «եռյակի» դեմ:
–«Եռյակի» դեմ, բացի իշխանություններից, ես այսօր այլ խոշոր կենտրոն չեմ տեսնում: Ես կուզենայի, որ մեր քաղաքական դաշտը հարուստ լիներ կենտրոններով: Բայց չկա: Ուստի, սա՝ խա՞ղ, որոշակիորեն ինձ համար տրամաբանական չէ. ինչի՞ ստեղծել և մի հատ էլ դեմը պայքարել, եթե չկա,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությանը՝ Արտակ Խաչատրյանի գործի բացահայտման պահանջով անցկացված ցույցի հետ կապված, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակի պատասխանին.
–Այս հակադրությունը մի քանի միֆ ջարդեց: Առաջինը՝ խնամին քաղաքական կատեգորիա չէ, ինչը Հայաստանի դեպքում մի քանի անգամ ապացուցվել է: Չգիտեմ` ինչի, բոլորը դա մոռանում են,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյան. ««Եռյակի» դեմ, բացի իշխանություններից, այլ խոշոր կենտրոն չեմ տեսնում» (տեսանյութ)
–«Եռյակի» դեմ, բացի իշխանություններից, ես այսօր այլ խոշոր կենտրոն չեմ տեսնում: Ես կուզենայի, որ մեր քաղաքական դաշտը հարուստ լիներ կենտրոններով: Բայց չկա: Ուստի, սա՝ խա՞ղ, որոշակիորեն ինձ համար տրամաբանական չէ. ինչի՞ ստեղծել և մի հատ էլ դեմը պայքարել, եթե չկա,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությանը՝ Արտակ Խաչատրյանի գործի բացահայտման պահանջով անցկացված ցույցի հետ կապված, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակի պատասխանին.
–Այս հակադրությունը մի քանի միֆ ջարդեց: Առաջինը՝ խնամին քաղաքական կատեգորիա չէ, ինչը Հայաստանի դեպքում մի քանի անգամ ապացուցվել է: Չգիտեմ` ինչի, բոլորը դա մոռանում են,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Աղբյուրը՝ Zham.am