Լրահոս

11.02.2015 16:49


Նիդեռլանդները հրապարակել է Ուկրաինայում կործանված «Բոինգի» փաստաթղթերի մի մասը

Նիդեռլանդները հրապարակել է Ուկրաինայում կործանված «Բոինգի» փաստաթղթերի մի մասը

Նիդեռլանդների կառավարությունը կրճատված տարբերակով տասնյակ փաստաթղթեր է հրապարակել Ուկրաինայի արևելքում մալազիական «Բոինգի» կործանման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը։

Լրագրողների խնդրանքով հրապարակված փաստաթղթերում, սակայն, կործանման վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա։ Դրանցում, մասնավորապես, նշվում է զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու ծրագրերի և կործանման կապակցությամբ կայացած քննարկումների արդյունքների մասին։

Իշխանությունները հստակեցրել են, որ որոշ կրճատումներ արվել են կործանման վայրում աշխատող նիդեռլանդցի փորձագետների անձնական կյանքի, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերություններում Նիդեռլանդների շահերի պաշտպանության համար։

Մինչ այդ նիդեռլանդական «RTL» հեռուստաալիքը դժգոհություն է հայտնել կրճատումների համար և հայտարարել բողոքարկելու և անհրաժեշտության դեպքում կառավարությանը դատի տալու մասին։

Հիշեցնենք՝ «Malaysia Airlines» ավիաընկերության Ամստերդամ–Կուալա–Լումպուր թռիչք իրականացնող օդանավը կործանվել է Ուկրաինայի Դոնբաս շրջանում 2014թ. հուլիսի 17-ին։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը