Վոլգոգրադում ինքնառիթից իջեցված ուղևորը Նիդեռլանդների հատուկ ծառայությունների աշխատակից է ներկայացել
«LifeNews»-ի փոխանցմամբ՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ Վոլգոգրադում իջեցված ուղևորը Նիդեռլանդների հատուկ ծառայությունների աշխատակակից է ներկայացել։
Պարզվել է նրա ճանապարհորդության երթուղին, որը բավական խճճված է եղել: 36-ամյա Ռոննի Պետրուս Ջոզեֆինան Երևանից Մոսկվայով թռչելիս է եղել Նիդեռլանդներ։
Մինչ այդ նա մեքենայով Ամստերդամից Հայաստան է մեկնել՝ անցնելով Բուլղարիայի ու Թուրքիայի տարածքով, ապա Երևանից մեկնել Վրաստան։Այնուհետև որոշ ժամանակով վերադարձել է Երևան, հետո՝ մեկնել Սիրիա, որտեղից դարձյալ եկել է Երևան: Մեքենան թողնելով Հայաստանում՝ Ռոննին Նիդեռլանդներ մեկնելու տոմս է գնել: Չվերթը տարանցիկ է եղել, և նա պետք է թռչեր Մոսկվայով: Սակայն թռիչքի ժամանակ Ռոննին իրեն ոչ ադեկվատ է պահել՝ թակել է օդաչուների խցիկի դուռը, որից հետո իջեցվել է Վոլգոգրադում և ձերբակալվել:
Հոլանդացին պատճառաբանել է, թե ինքնաթիռում թվացել է՝ իրեն վտանգ է սպառնում, այդ պատճառով էլ սկսել է օգնություն խնդրել:
Ինչպես «LifeNews»-ին հայտնել է օդանավակայանի աղբյուրը, օտարերկրացին սթափ է եղել. նրա արյան մեջ ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել: Արգելված նյութեր, իրեր չի ունեցել:
Ներկայումս Ռոննի Պետրուս Ջոզեֆինան գտնվում է Վոլգոգրադի օդանավակայանի չեզոք գոտում. նա ՌԴ տարածքում գտնվելու իրավունք չունի։
Վոլգոգրադում ինքնառիթից իջեցված ուղևորը Նիդեռլանդների հատուկ ծառայությունների աշխատակից է ներկայացել
«LifeNews»-ի փոխանցմամբ՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ Վոլգոգրադում իջեցված ուղևորը Նիդեռլանդների հատուկ ծառայությունների աշխատակակից է ներկայացել։
Պարզվել է նրա ճանապարհորդության երթուղին, որը բավական խճճված է եղել: 36-ամյա Ռոննի Պետրուս Ջոզեֆինան Երևանից Մոսկվայով թռչելիս է եղել Նիդեռլանդներ։
Մինչ այդ նա մեքենայով Ամստերդամից Հայաստան է մեկնել՝ անցնելով Բուլղարիայի ու Թուրքիայի տարածքով, ապա Երևանից մեկնել Վրաստան։ Այնուհետև որոշ ժամանակով վերադարձել է Երևան, հետո՝ մեկնել Սիրիա, որտեղից դարձյալ եկել է Երևան: Մեքենան թողնելով Հայաստանում՝ Ռոննին Նիդեռլանդներ մեկնելու տոմս է գնել: Չվերթը տարանցիկ է եղել, և նա պետք է թռչեր Մոսկվայով: Սակայն թռիչքի ժամանակ Ռոննին իրեն ոչ ադեկվատ է պահել՝ թակել է օդաչուների խցիկի դուռը, որից հետո իջեցվել է Վոլգոգրադում և ձերբակալվել:

7or.am