Լրահոս

11.02.2015 21:20


Մալազիայում «շարիաթի ինդեքս» են մտցրել

Մալազիայում «շարիաթի ինդեքս» են մտցրել

Մալազիայում, այսպես կոչված, «շարիաթի ինդեքս» են մտցրել՝ հասարակության՝ իսլամական կրոնի և իսլամական օրենքի հիմնական սկզբունքներին համապատասխանելիության ցուցանիշ։

«Սթար» թերթի փոխանցմամբ՝ ինդեքսի պաշտոնական «շնորհանդեսի» արարողությունը կայացել է Փուտրաջայայում՝ երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի մասնակցությամբ։

«Շարիաթի ինդեքսը» հանդիսանալու է այն բանի հիմնական ցուցանիշը՝ որքանով են Մալազիայի, նրա ներքին և արտաքին քաղաքականությունն, ինչպես նաև տնտեսությունը և հասարակական կառույցների զարգացածության աստիճանը համապատասխանում իսլամի սկզբունքներին», – ասել է արարողությանը վարչապետը։

–Վերլուծելով այդ ինդեքսի ցուցանիշները՝ մենք կարող ենք օբյեկտիվ պատկերացում ստանալ այն մասին՝ հասարակական կյանքի որ ոլորտները բավականին զարգացած չեն, որ ուղղություններով կառավարությունը պետք է ակտիվացնի հետագայում իր գործունեությունը, – ընդգծել է Մալազիայի կառավարության ղեկավարը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը