Աշխարհ

11.02.2015 15:20


ԵՄ–ն կթուլացնի պատժամիջոցներն Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հաստատման դեպքում

ԵՄ–ն կթուլացնի պատժամիջոցներն Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հաստատման դեպքում

ԵՄ պատժամիջոցները ՌԴ նկատմամբ կարող են թուլացվել Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հաստատման դեպքում։ Այս մասին հաղորդել է եվրոպական աղբյուրը ԵՄ փետրվարի 12-ի արտահերթ գագաթաժողովից առաջ, որտեղ քննարկվելու է իրավիճակն Ուկրաինայում։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների թուլացման որոշումը «դժվար թե ընդունվի գագաթաժողովին, անգամ՝ Մինսկում համաձայնության դեպքում»։

«Հարցն այն է, թե պահպանվելո՞ւ է արդյոք հրադադարը, զոհվելո՞ւ են մարդիկ, թե ոչ։ Եթե Մինսկում հասնեն համաձայնության, Եվրամիության առաջնորդները կողջունեն դա, սակայն կպահպանեն զգուշությունը (պատժամիջոցների թուլացման հարցում) և կդադարեցնեն, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այդ համաձայնությունն իրագործվում տեղում», – ասել է նա։

Աղբյուրի տվյալներով՝ տնտեսական պատժամիջոցները ՌԴ դեմ դեռևս չեն քննարկվում ԵՄ խորհրդում։

«Եթե մինսկյան բանակցությունները տապալվեն, ապա ԵՄ առաջնորդները պետք է որոշում ընդունեն հետագա պատժամիջոցների վերաբերյալ։ Տեխնիկապես տնտեսական պատժամիջոցների խստացումը դեռևս պատրաստ չէ։ Խաղաղ բանակցությունների տապալման դեպքում այդ հարցը նորից կարող է դիտարկվել, և ԵՄ գագաթաժողովը կարող է հանձնարարել կառույցներին աշխատել դրա շուրջ...», – ասել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը