Լրահոս

11.02.2015 15:05


Փետրվարի 16-ից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք

Փետրվարի 16-ից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք

Այսօրվա ասուլիսի ՏԿԱԻՆ օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գյուղացիներին կոչ է արել չոգևորվել բարձր ջերմաստիճանից և չզբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, քանի որ փետրվարի 16-ից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք, որը կարող է լուրջ անկումների պատճառ դառնալ:

«Ով սկսել է աշխատանքները՝ պետք է դադարեցնի... Լուրջ ցիկլոններ սպասում ենք առաջիկա երկու օրերին: Հենց այսօր՝ օրվա երկրորդ կեսից, հաջորդ միջերկրածովյան ցիկլոնը կներթափանցի մեր տարածք և կգործի մինչև փետրվարի 13-ի գիշերը»,–ասել է բանախոսը։

Նա հիշեցրել է, որ միջերկրածովյան ցիկլոնները վերջին օրերին հսկայական քանակությամբ տեղումներ են առաջացրել Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում:

Սուրենյանի հավաստմամբ՝ քանի որ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային առանձին շրջաններում՝ առատ տեղումներ, ամսվա վերջում կձևավորվի նորմայից բարձր ձնածածկույթ։

«Ակնկալում ենք, որ մարտին մեծ քանակությամբ ձյուն է կուտակվելու հանրապետության լեռնային շրջաններում»,–նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը