«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկը պատրաստ է
Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա «Հյուսիս-հարավ» հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են նաև առկա անցումները՝ համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին:
Ձմռան ընթացքում ծրագրի պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստել. կատարվել են թղթաբանական, պայմանագրերի կնքման և այլ մի շարք տեխնիկական աշխատանքներ, նաև ընթանում է ճանապարհի ծածկի լաբորատոր թեստավորումը և փորձարկումները` պարզելու, թե որքանո՞վ է համապատասխանում արդեն պատրաստ ճանապարհի որակը նախանշվածին. արդյունքները կլինեն շուտով:
Իսկ ե՞րբ է նոր ճանապարհը վերջնական տեսքով հանձնվելու վարորդների դատին: «Այս տարվա ավարտին տրանշ մեկը լիարժեք շահագործման կհանձնվի երթևեկության համար՝ ներառյալ արհեստական կառույցները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար «Կորսան Կորվիամ» իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 մլն. դոլարի պայմանագիր. այս պահին իրականացվել է 47 մլն դոլարի աշխատանք: Առաջիկայում երթևեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված՝ ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաև նկատված թերությունների վերացման և որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով:
Աշտարակ-Թալին: Սա ճանապարհային միջանցքի 2-րդ տրանշն է: Երկարությունը 42 կմ: Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել. փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆինանսավորմամբ. նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները. սա ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է.
«Թե՛ ՀՀ կառավարության և թե՛ Ասիական զարգացման բանկի կողմից խիստ կարևորվում է մեր ժառանգության լավագույնս պահպանումը, և վստահ եղեք, որ ի հաշիվ մեր պատմական ժառանգության որևէ շինաշխատանք չի իրականացվի: Անգամ կառավարությունը պատրաստ է ծրագիրը փոփոխելու, բայց պահպանելու նշանակալի արժեք ունեցող և տեղափոխման անհնարինություն ունեցող ժառանգությունը»,- նշեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Հնագիտական աշխատանքներն իրականցվում են նախօրոք մշակված ծրագրի համաձայն, որով կարգավորվում է նաև այն հարցը, թե ինչ պետք է անել, եթե շինարարության ընթացքում հնագիտական արժեք ներկայացնող օբյեկտներ հայտնաբերվեն. դադարեցվում են աշխատանքները և գործի են անցնում հնագետները: Այս հարցով սերտ համագործակցություն կա ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Տրանշ 2-ում իրականացվում է նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր: Այդ պատճառով է, որ 42 կմ երկարությամբ ձգվող ճանապարհը կապալառուին տրամադրվում է ենթահատվածներով: Այս պահին դատական լսումներ են անցնում 20 գործեր, որոնք կավարտվեն մեկից երկու ամսում:
Արթուր Սարգսյանը չհերքեց. հողօտարման ծրագրի մեկնարկի ժամանակ եղել են որոշ խնդիրներ թե՛ օրենսդրական դաշտի բարելավման, թե՛ հանրության հետ տարվող աշխատանքի, թե՛ Ասիական զարգացման բանկի կանոնակարգերի կիրառման հետ կապված: Հիմա ամեն ինչ շտկվել է:
«Քանի որ սա վերակառուցման ծրագիր է և 2-3 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհը դառնում է 4-6, ապա պարզ է, որ պահանջվելու են հավելյալ հողեր: Ամբողջ 500 կմ հատվածում լինելու են հողօտարման ծրագրեր: Մեր արդեն ունեցած փորձը ինձ թույլ է տալիս ասելու, որ հաջորդ տրանշներում շատ ավելի դյուրին կանցնի»,- ասաց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես. ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում: Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 մլն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 մլն-ը:
Տրանշ 1-ի և 2-ի համար, «Հյուսիս-հարավի» մեկնարկի սկզբից, գումարային տեսքով իրականացվել է 65 մլն ԱՄՆ դոլարի աշխատանք:
Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար: Համապատասխանաբար շուրջ 18.7 և 27.5 կմ երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան, տրվել է նաև համալիր փորձաքննության եզրակացությունը:
Կառավարությունը ևս արել է իր առաջարկությունները: Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաև հրապարակվելու են համապատասխան կայքերում և միջազգային բիզնես ամսագրերում. «Ակնկալում ենք տեղական, միջազգային ընկերությունների արձագանքը, որոնք կունենան համապատասխան տեխնիկական հզորություններ համապատասխան մրցութային փաստաթղթերի: Եվ ունենալով արդեն հաղթող կազմակերպություն, կմեկնարկեն նաև այդ տրանշի շինաշխատանքները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Երկարությունը՝ 4.7 կմ, կառուցման վայրը՝ Քաջարանից Մեղրի տանող հատվածում՝ 2400 մ բարձրությամբ լեռան ստորոտում: Ի դեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը. «Թունելի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստ էր անցած տարեսկզբին, պատվիրվել էր կառավարության կողմից: Թունելի աշխատանքներն իրականացվելու են 0-ից: Միջազգային տեխնոլոգիաներին համապատասխան իրականացվելու է թունելի փորման աշխատանքները»,- նշեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
«Հյուսիս-հարավ» ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից և ծրագրի հիմնական նպատակը՝ դառնալ տարածաշրջանային ռազմավարական և տնտեսական շահավետ տարանցիկ գոտի՝ արդեն իսկ ուրվագծվում է. հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից՝ վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել:
«Իրանից արդեն կա մեծ հետաքրքրություն այս առումով, նրանք պատրաստ են իրենց միջոցներով ճանապարհները վերականգնել և բերել-հասցնել մինչև մեր սահմանին, այսինքն քաղաքական կամքը կա: Վրացական կողմում մենք ունենք քաղաքական հաջողություն, քանի որ իրենց բյուջեով Խուլոյի հատվածով դեպի Բաթումի ճանապարհի 25 կմ-ի համար նախատեսված են միջոցներ: Եվ պարզ է, որ եթե գումար է հատկացվում ճանապարհի թեկուզ մի կտոր հատվածը վերանորոգելու համար, ապա դժվար թե որևէ կառավարություն թողնի, որ այդ գումարները փոշիանան և չշարունակի այդ աշխատանքները»,- նկատեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արևմուտքն ու արևելքը` Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից՝ դեպի Ասիական տնտեսական և առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Հայաստանը հանդես կգա նաև որպես տրանզիտ երկիր՝ նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների և բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով:
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկը պատրաստ է
Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա «Հյուսիս-հարավ» հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են նաև առկա անցումները՝ համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին:
Ձմռան ընթացքում ծրագրի պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստել. կատարվել են թղթաբանական, պայմանագրերի կնքման և այլ մի շարք տեխնիկական աշխատանքներ, նաև ընթանում է ճանապարհի ծածկի լաբորատոր թեստավորումը և փորձարկումները` պարզելու, թե որքանո՞վ է համապատասխանում արդեն պատրաստ ճանապարհի որակը նախանշվածին. արդյունքները կլինեն շուտով:
Իսկ ե՞րբ է նոր ճանապարհը վերջնական տեսքով հանձնվելու վարորդների դատին:
«Այս տարվա ավարտին տրանշ մեկը լիարժեք շահագործման կհանձնվի երթևեկության համար՝ ներառյալ արհեստական կառույցները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար «Կորսան Կորվիամ» իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 մլն. դոլարի պայմանագիր. այս պահին իրականացվել է 47 մլն դոլարի աշխատանք: Առաջիկայում երթևեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված՝ ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաև նկատված թերությունների վերացման և որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով:
Աշտարակ-Թալին: Սա ճանապարհային միջանցքի 2-րդ տրանշն է: Երկարությունը 42 կմ: Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել. փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆինանսավորմամբ. նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները. սա ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է.
«Թե՛ ՀՀ կառավարության և թե՛ Ասիական զարգացման բանկի կողմից խիստ կարևորվում է մեր ժառանգության լավագույնս պահպանումը, և վստահ եղեք, որ ի հաշիվ մեր պատմական ժառանգության որևէ շինաշխատանք չի իրականացվի: Անգամ կառավարությունը պատրաստ է ծրագիրը փոփոխելու, բայց պահպանելու նշանակալի արժեք ունեցող և տեղափոխման անհնարինություն ունեցող ժառանգությունը»,- նշեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Հնագիտական աշխատանքներն իրականցվում են նախօրոք մշակված ծրագրի համաձայն, որով կարգավորվում է նաև այն հարցը, թե ինչ պետք է անել, եթե շինարարության ընթացքում հնագիտական արժեք ներկայացնող օբյեկտներ հայտնաբերվեն. դադարեցվում են աշխատանքները և գործի են անցնում հնագետները: Այս հարցով սերտ համագործակցություն կա ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Տրանշ 2-ում իրականացվում է նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր: Այդ պատճառով է, որ 42 կմ երկարությամբ ձգվող ճանապարհը կապալառուին տրամադրվում է ենթահատվածներով: Այս պահին դատական լսումներ են անցնում 20 գործեր, որոնք կավարտվեն մեկից երկու ամսում:
Արթուր Սարգսյանը չհերքեց. հողօտարման ծրագրի մեկնարկի ժամանակ եղել են որոշ խնդիրներ թե՛ օրենսդրական դաշտի բարելավման, թե՛ հանրության հետ տարվող աշխատանքի, թե՛ Ասիական զարգացման բանկի կանոնակարգերի կիրառման հետ կապված: Հիմա ամեն ինչ շտկվել է:
«Քանի որ սա վերակառուցման ծրագիր է և 2-3 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհը դառնում է 4-6, ապա պարզ է, որ պահանջվելու են հավելյալ հողեր: Ամբողջ 500 կմ հատվածում լինելու են հողօտարման ծրագրեր: Մեր արդեն ունեցած փորձը ինձ թույլ է տալիս ասելու, որ հաջորդ տրանշներում շատ ավելի դյուրին կանցնի»,- ասաց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես. ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում: Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 մլն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 մլն-ը:
Տրանշ 1-ի և 2-ի համար, «Հյուսիս-հարավի» մեկնարկի սկզբից, գումարային տեսքով իրականացվել է 65 մլն ԱՄՆ դոլարի աշխատանք:
Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար: Համապատասխանաբար շուրջ 18.7 և 27.5 կմ երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան, տրվել է նաև համալիր փորձաքննության եզրակացությունը:
Կառավարությունը ևս արել է իր առաջարկությունները: Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաև հրապարակվելու են համապատասխան կայքերում և միջազգային բիզնես ամսագրերում. «Ակնկալում ենք տեղական, միջազգային ընկերությունների արձագանքը, որոնք կունենան համապատասխան տեխնիկական հզորություններ համապատասխան մրցութային փաստաթղթերի: Եվ ունենալով արդեն հաղթող կազմակերպություն, կմեկնարկեն նաև այդ տրանշի շինաշխատանքները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Երկարությունը՝ 4.7 կմ, կառուցման վայրը՝ Քաջարանից Մեղրի տանող հատվածում՝ 2400 մ բարձրությամբ լեռան ստորոտում: Ի դեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը.
«Թունելի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստ էր անցած տարեսկզբին, պատվիրվել էր կառավարության կողմից: Թունելի աշխատանքներն իրականացվելու են 0-ից: Միջազգային տեխնոլոգիաներին համապատասխան իրականացվելու է թունելի փորման աշխատանքները»,- նշեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
«Հյուսիս-հարավ» ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից և ծրագրի հիմնական նպատակը՝ դառնալ տարածաշրջանային ռազմավարական և տնտեսական շահավետ տարանցիկ գոտի՝ արդեն իսկ ուրվագծվում է. հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից՝ վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել:
«Իրանից արդեն կա մեծ հետաքրքրություն այս առումով, նրանք պատրաստ են իրենց միջոցներով ճանապարհները վերականգնել և բերել-հասցնել մինչև մեր սահմանին, այսինքն քաղաքական կամքը կա: Վրացական կողմում մենք ունենք քաղաքական հաջողություն, քանի որ իրենց բյուջեով Խուլոյի հատվածով դեպի Բաթումի ճանապարհի 25 կմ-ի համար նախատեսված են միջոցներ: Եվ պարզ է, որ եթե գումար է հատկացվում ճանապարհի թեկուզ մի կտոր հատվածը վերանորոգելու համար, ապա դժվար թե որևէ կառավարություն թողնի, որ այդ գումարները փոշիանան և չշարունակի այդ աշխատանքները»,- նկատեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արևմուտքն ու արևելքը` Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից՝ դեպի Ասիական տնտեսական և առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Հայաստանը հանդես կգա նաև որպես տրանզիտ երկիր՝ նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների և բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն