Լրահոս

11.02.2015 14:31


«Ադրբեջանից այլ բան չէինք սպասում». ՊՆ խոսնակը՝ Ա. Բաղդասարյանի՝ Ադրբեջանի քաղաքացի դառնալու ցանկության մասին

«Ադրբեջանից այլ բան չէինք սպասում». ՊՆ խոսնակը՝ Ա. Բաղդասարյանի՝ Ադրբեջանի քաղաքացի դառնալու ցանկության մասին

Ըստ ադրբեջանական «Day.az» կայքի՝ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած Արսեն Բաղդասարյանը բողոքել է Հայաստանի ցածր կենսամակարդակից և ցանկանում է Ադրբեջանի քաղաքացի դառնալ:
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների վերաբերյալ «Zham.am»-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական կողմից տարածված տեղեկությունները անսպասելի չեն:

«Ադրբեջանից այլ բան չէինք էլ սպասում: Նրանք ո՞նց կարող են թողնել, որ Արսեն Բաղդասարյանը կամավոր վերադառնա երկիր, երբ Արսեն Բաղդասարյանին որպես դիվերսանտ ներկայացրին: Եթե փորձը նայենք, նրանք քանի՞ հոգու են թույլ տվել, որ կամավոր վերադառնան Հայաստան»:

Մանրամասները՝ Zham.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը