Մինսկի բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են պահպանել հրադադարը
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ մինսկյան բանակցությունների մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի պահպանման և ծանր զինտեխնիկայի հեռացման գործընթացը վերահսկելու հարցերում։
Բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև «Դոնբասի պետական կառուցվածքի և տեղական ընտրություններ անցկացնելու հարցը»:
ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչները շփման խմբին նախագիծ են ներկայացրել ճգնաժամը կարգավորելու համար, որը ներառում է ռազմական և քաղաքական կարգավորման միջոցների փաթեթ։
Պաշտոնական Կիևի դիրքորոշումը Մինսկի բանակցությունների ժամանակ ներկայացրել են «Ուկրաինական ընտրություն» ՀԿ ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը և նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ներկայացրել են Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեգոն: Մասնակցել են նաև ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին և Կիևում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը:

7or.am