Լրահոս

11.02.2015 21:04


ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը սեպտեմբերին պետական այցով կմեկնի ԱՄՆ

ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը սեպտեմբերին պետական այցով կմեկնի ԱՄՆ

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այցով կմեկնի ԱՄՆ։ Այս մասին փոխանցում է «Սինխուա» գործակալությունը։
Սպիտակ տունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցից հետո հաղորդագրություն է տարածել։ Այնտեղ նշվում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են աշխատել «քիբերտարածությունում տարաձայնություններն ու խնդիրները չեզոքացնելու ուղղությամբ» և «կոորդինացնել անվտանգության հարցերով ջանքերը», այդ թվում՝ ձգտել միջազգային «վեցնյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի հարցում հասնել համաձայնության։

Հիշեցնենք՝ նախորդ տարի ԱՄՆ նախագահը և ՉԺՀ ղեկավարը մի շարք հանդիպումներ են անցկացրել տարբեր միջազգային ֆորումների ժամանակ, այդ թվում՝ Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժովին, որը տեղի էր ունենում նոյեմբերին Պեկինում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը