Տեր Վահրամ Մելիքյան. «Կաթողիկոսի ստորագրությամբ է, որ որևէ գործարք հաշվեհամարից կարող է կատարվել» (տեսանյութ)
Այսօրվա ասուլիսին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, պարզաբանելով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ գաղտնազերծվել է Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը, ասել է.
–Նախ՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին հարկատու է, որովհետև եթե հարկատուների ցուցակը նայեք, այն առաջին շարքերում է իր վճարած հարկերի առումով։ Անշուշտ, որոշ տեսակի հարկերի կտրվածքով այն ազատված է հարկումներից։ Ինչ վերաբերում է գույքահարկին, ի վերջո, այն ամենն, ինչ կա, ազգային հարստություն է և ոչ թե հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սպասավորող անձերի սեփականություն։
«HSBC» բանկում նման հաշվեհամարի առկայությունն էլ Տեր Վահրամ Մելիքյանը հաստատել է. «Եղել է այդպիսի հաշվոհամար և այսօր էլ կա»։
–Ժամանակին բացվել է Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետի գահակալության շրջանում՝ անհատ բարերարի կողմից, և Վեհափառ հայրապետի մահվանից հետո, ինչպես որ կարգն է, անվանափոխվել է ՀՀ տրամադրած համապատասխան փաստաթղթի իրավահաջորդ ընտրված կաթողիկոսի անունով, որը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Գումարը 1 մլն 100 հազար դոլարին համարժեք է, որից մեկ մլն–ն անձեռնմխելի գումար է, 100 հազարը՝ մնացյալ շահույթները, որ գոյացել են այդ գումարից։
Բարերարի անունը, սակայն, Տեր Վահրամը հրաժարվել է հայտնել։
Նա նաև նշել է, որ անձեռնմխելի գումարը երբևէ չի օգտագործվել որևէ նպատակով. միայն այդ գումարից գոյացած շահույթը, ըստ բարերարի նախանշած բարեգործական նպատակների, ինչ–որ պարբերականությամբ օգտագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։
Թեև նա նշել է, որ գաղտնազերծված հաշվեհամարն անձնական հաշիվ չէ, բայց և հավելել է.
–Այդ հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդը, որն այս պահին Գարեգին Բ կաթողիկոսն է։ Հաշվեհամարների տնօրինումն, այո՛, կատարվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ստորագրությամբ։
Տեր Վահրամը նաև տեղեկացրել է, որ Վազգեն Վեհափառի օրոք հաշվեհամար է եղել, որն այսօր էլ կա՝ ըստ բանկի պահանջի, գրանցվել է եկեղեցու ղեկավարի անունով, սակայն եղել է նաև երկրորդ անձ. եթե կաթողիկոսը վախճանվի, այդ հաշվեհամարը հնարավոր կլինի փոխանցել հաջորդ կաթողիկոսին։
«7օր»–ի թղթակցի հարցին՝ արդյոք հաշվի առկայությունն ու նրա միանձնյա տնօրինումը կաթողիկոսի կողմից ռիսկեր չե՞ն պարունակում, առավել ևս, երբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից մեկի անունը շրջանառվում է օֆշորային սկանդալում, նա պատասխանել է.
–Կաթողիկոսի ստորագրությամբ է, որ որևէ գործարք հաշվեհամարից կարող է կատարվել կաթողիկոսի բացակայությամբ, նոր նշանակվում են որոշակի անձեր, ինչպես, օրինակ, Նարեկ սրբազանի պարագայում էր Վազգեն կաթողիկոսի շրջանում, որոնց որ այդ իրավասությունը տրվում է, բայց կա նաև հոգաբարձուների խումբ, որոնք հետևում են այդ ամենին, որ որևէ կերպ որևէ խնդիր չառաջանա հաշվեհամարների տնօրինության հետ։
Լրագրողների հարցին՝ եթե վաղը գան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իրենց կտրամադրե՞ն 2014-ի, 2013-ի 2012-ի ֆինանսական տեղեկատվությունը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ, Տեր Մելիքյանը պատասխանել է.
–Դուք պաշտոնապես հարցում արեք ՄԱՍԷ–ին. եթե զգան, որ պարտավորված են ձեզ տրամադրելու այդ ամենը, կներկայացնեն։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am