Աշխարհ

11.02.2015 13:15


Օլեգ Լյաշկոն վտարել է Պորոշենկոյին Ռադայի ամբիոնից (տեսանյութ)

Օլեգ Լյաշկոն վտարել է Պորոշենկոյին Ռադայի ամբիոնից (տեսանյութ)

«lifenews»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Լոզովոյը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ծայրահեղ արմատական Օլեգ Լյաշկոյի միջև կոնֆլիկտ է ծագել Ռադայում նոր գլխավոր դատախազի պաշտոնում Վիկտոր Շոկինի թեկնածությանը քվեարկելուց հետո։ Լյաշկոն չափազանց համարձակ է պահել իրեն՝ գոռալով և անգամ մատ թափ տալով նախագահի վրա։

–Դուք դավաճանեցիք Մայդանին, դավաճանեցիք Ուկրաինային,–գոռացել է Լյաշկոն, ինչին հետևել է Պորոշենկոյի պատասխանը. «Ես քեզ կնստացնեմ»...

«Վախեցրեց... Կարելի է կարծել՝ Լյաշկոն չի նստել երբեք»,–գրել է Լոզովոյը։

Ուկրաիանական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ է դարձել Արմատական կուսակցության և «Բատկիվշչինայի» վրդովմունքը քվեարկության ժամանակ կոճակասեղմության համար։ Խորհրդարանականները քվեարկությունն ապօրինի են համարել և արգելափակել ամբիոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը