Լրահոս

11.02.2015 13:16


Այսօր հայտնի կդառնա «Եվրատեսիլ-2015»-ի Հայաստանի մասնակցի անունը

Այսօր հայտնի կդառնա «Եվրատեսիլ-2015»-ի Հայաստանի մասնակցի անունը

Այսօր հայտնի կդառնա «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի անունը, որն այս տարի անց է կացվելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 19-ին առաջին կիսաեզրափակչում՝ մրցելով Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Սերբիայի, Դանիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի և Հունգարիայի մասնակիցների հետ։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին:

«Եվրատեսիլ»-ի 60-րդ հոբելյանական տարելիցի կապակցությամբ մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիան։

Ավստրալիայի մասնակիցը միանգամից ելույթ է ունենալու եզրափակչում։ Սակայն եթե անգամ Ավստրալիան հաղթի էլ, «Եվրատեսիլ 2016»-ն այնտեղ չի անցկացվի. կազմակերպիչները կընտրեն եվրոպական մի երկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը