Լրահոս

11.02.2015 13:05


Տեր Վահրամ Մելիքյանն անդրադարձել է օֆշորային սկանդալին (տեսանյութ)

Տեր Վահրամ Մելիքյանն անդրադարձել է օֆշորային սկանդալին (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին «7օր»–ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս Տեր Վահրամ Մելիքյանը կմեկնաբանի այն փաստը, որ օֆշորային սկանդալում շրջանառվում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը միայն պատասխանել է.

–Հերքում եղել է...

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատասխանատվության ենթարկել, տեր Վահրամը պատասխանել է.

–Չեմ կարող ասել։ Իրե՛նց դիմեք, Սրբազանը ձեզ կպարզաբանի. դա իմ շրջանակների մեջ չի մտնում։ Ուղղակի պետք է դիմեք, Արարատյան Հայրապետական թեմն ի՛նքը ձեզ կպարզաբանի։ Ինչպես ևս նախորդիվ արել է. պարզաբանություններ տվել է։ Այլ հարց է՝ մարդիկ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը