Լրահոս

11.02.2015 13:00


Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ դեպքի օրը արված տեսագրության մասին

Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ դեպքի օրը արված տեսագրության մասին

«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը, «7օր»–ի հետ զրույցում չի ցանկացել մանրամասնել թե ինչպես է ձեռք բերել այն տեսագրությունը, որտեղ պատկերված է դեպքի օրը Արտակի ընկեր Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետևելու փաստը։

Արտյոմը չի նշել նաև, թե հատկապես ում կողմից և ինչ հանգամանքներում է արվել այդ տեսագրությունը։

–Չեմ կարող մանրամասնել։ Դեպքը կբացահատվի, այդ ժամանակ կասեմ,–նշել է Արտյոմ Խաչատրյանը։

Փետրվարի 10–ին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված հանգամանքներն էլ նրա համար նորություն չեն եղել.

–Նոր բան չի ասվել։ Իհարկե, ժողովրդի համար նոր էր, բայց իմ համար նոր չէր։

Արտյոմ Խաչատրյանը հայտնել է, որ իր եղբոր առողջական վիճակն այժմ բավարար է, և ամենայն հավանականությամբ այսօր կհանեն թոքերից օդը դուրս մղող «դրենաժները», և Արտակ Խաչատրյանին կտեղափոխեն հիվանդասենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը