Անահիտը մանկուց տառապում է սրտի անբավարարությամբ: Երկու տարեկանից գտնվում է բժիշկների հսկողության տակ. ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա (дилатационная кардиомиопатия): 09.11.2014-ի առավոտյան ծնողները երեխային գտնում են անգիտակից վիճակում եւ կանչում շտապօգնություն: Գրանցվել է սրտի կանգ, կատարվել է ադրենալինի ներարկում, դեֆիբրիլյացիա, երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, նրա սիրտը 5 % էր աշխատում: Այն ժամանակ երեխային միայն աղոթքը փրկեց… Գիտակցության գալով` Անահիտի առաջին խոսքը հետեւյալն էր. «Ես Հիսուսին տեսա երազումս, եւ նա ինձ բերեց տուն: Ես միայն իրեն եմ հավատում, ինքը ինձ կփրկի»:
Հիմա Անահիտի սիրտը աշխատում է 30%-ով միայն: Բժիշկների խոսքով՝ նրա փոքրիկ սիրտը չի դիմանա երկրորդ հարվածին, որը կարող է կրկնվել ամեն վայրկյան: Հայաստանյան բժիշկները անզոր են. նրանց խոսքով` երեխային կփրկի միայն սրտի փոխպատվաստումը: Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան՝ մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտ գալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը 50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:
Այդ իսկ պատճառով Անահիտի ընտանիքն առայժմ չի շտապում փոխպատվաստում կատարել և փոխարենը որոշել է տեղափոխել երեխային Գերմանիայի բժշկական կենտրոն, որտեղ երեխան կգտնվի Եվրոպական մասնագետների հսկողության տակ, որոնք կկարողանան ուսումնասիրել երեխայի հիվանդության պատմությունը եւ հասկանալ, որքանով է նրան անհրաժեշտ սրտի փոխպատվաստումը:
Տրանսպորտային եւ մինչվիրահատական բոլոր ծախսերի համար Անահիտի ընտանիքին անհրաժեշտ է 15000 եվրո եւ ավելին: Անահիտի ծնողները ի վիճակի չեն նման գումար ինքնուրույն հավաքել:
Սիրելի՛ ընկերներ, 8-ամյա Անահիտին անհրաժեշտ է մեր օգնությունը, քանի դեռ ուշ չէ: Աստված պահապան մեր բոլոր փոքրիկներին:
8-ամյա Անահիտն օգնության կարիք ունի

Հաշվեհամարներ Հայաստանում
«ՎՏԲ –Հայաստան»
SWIFT: ARMJAM22
16066001848402 AMD
16066001848403 USD
16066001848405 RUR
16066001848404 EUR
Ստացող` Հասմիկ Հարությունյան (մայրը)
(+374) 98 353145