Քրիստինա Բոբբի Բրաունը կմահանա այսօր՝ մոր մահվան օրը
«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 11–ին, կենսապահովման սարքից կանջատեն Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի դստերը՝ Քրիստինա Բոբբի Բրաունին, որն արհեստական կոմայի մեջ է փետրվարի 1–ից։ 21–ամյա աղջկան բժիշկներն ապրելու հույս չեն տվել։
Բոբբիի քաղաքացիական ամուսինը՝ Նիք Գորդոնը, հունվարի 31–ին նրան գտել էր ջրով լի լոգարանում՝ բերանքսիվայր պառկած, անգիտակից վիճակում։ Ոստիկանությունը դեռ վերջնական եզրակացություն չի տվել կատարվածին։ Աղջկա մարմնին կապտուկներ են հայնտաբերվել, սակայն ամուսինը հավատացրել է, որ դրանք առաջացել են նրան կյանքի բերելու փորձերից։
Հիշեցնենք՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012–ի փետրվարի 11–ին Բևեռլի Հիլզի հյուրանոցային համարում՝ կրկին լոգարանում. երգչուհու մոտ սրտի կանգ է գրանցվել թմրամիջոցների գերդոզավորումից, մինչդեռ մահվան պաշտոնական եզրակացությունը ջրահեղձումն է եղել։
Քրիստինա Բոբբի Բրաունը՝ Ուիթնի Հյուսթոնի միակ ժառանգը, որը ստանալու էր 115 մլն դոլար, արևմտյան ԶԼՄ–ի փոխանցմամբ, չափազանց ծանր է տարել մոր կորուստը։ Հարազատները մտավախություն ունեին, որ աղջիկը կարժանանա մոր ճակատագրին։

7or.am