Լրահոս

11.02.2015 10:22


Իր երեխայի գլխին մուրճով հարվածած և հրկիզած մայրը մահացել է

Իր երեխայի գլխին մուրճով հարվածած և հրկիզած մայրը մահացել է

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 9-ին՝ ժամը 05.00-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ):

Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 1968 թ. ծնված Ա և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն»–ից հայտնում են, որ 4-րդ աստիճանի այրվածքներ ստացած 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը մահացել է։

Հիշեցնենք, որ քննությամբ պարզվել էր՝ Ա.Բադալյանը ժամը 04-ի սահմաններում կողպել էր իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել էր բնակարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը